Երեկ «Լացիոն» հաղթեց «Սամպդորիային»(1:0): «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար այս հաղթանակը 100-րդն էր իր մարզչական կարիերայում՝ Ա Սերիայում։ Այս նվաճմանը հասնելու համար Ինձագիից պահանջվեց 181 հանդիպում։ Դա լավագույն 4-րդ արդյունքներ է Ա Սերիայի պատմության մեջ։

Ավելի լավ արդյունքներ ունեն միայն երեք մարզիչներ՝ Ֆաբիո Կապելլոն(181 հանդիպում), Մաուրիցիո Սարրին(169 հանդիպում) և Անտոնիո Կոնտեն(145 հանդիպում):

44-ամյա իտալացի մասնագետը տոնել է 100 հաղթանակ, 34 անգամ ոչ ոքի է գրանցվել և 48 պարտություն է կրել։

Սիմոնե Ինձագին մարզչական կարիերան սկսել է «Լացիոյում»։ Սկզբից աշխատել է իտալական ակումբի ակադեմիայում 2010-2016թ․թ․-ին, իսկ 2016թ․-ից մինչև օրս գլխավորում է «Լացիոյի» առաջին թիմը, որի հետ տիրացել է Իտալիայի գավաթին(2019) և Սուպերգավաթին(2017, 2019):

Facebook Comments