Մեկնարկեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումները։ Նախ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում իրար հետ մրցեցին «Արարատը» և «Ուրարտուն»։ Վարդան Վիչախչյանի տղաները վստահ հաղթանակի հասան մրցակցի նկատմամբ(2:0):

Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց Մորի Կոնեն, իսկ 64-րդ րոպեին դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց «Արարատին»։ Հանդիպման 76-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Նույնիսկ 10 հոգով «Արարատը» կարողացավ պահել հաղթական հաշիվը։

Այսպիսով «Արարատը» վաստակեց 21 միավոր և 1-2-րդ տեղերն է կսիում «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ «Ուրարտուն» 15 միավորով մնաց 6-րդ տեղում։

Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտու-3» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։ Հանդիպումը բավականին թեժ և դրամատիկ պայքարով ընթացավ, կրքերի բորբոքում և գեղեցիկ գոլեր։

Նախ հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկը», գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տատարկովը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Արարատ-Արմենիան» բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Իր դեբյուտային խաղում աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Վբեյմար Անգուլոն իր թնդանոթը գործի մեջ դրեց, որն էլ հաղթանակ պարգևեց Դավիդ Կամպանյայի թիմին։

Այսպիսով «Արարատ-Արմենիան» վաստակեց 21 միավոր և հավասար միավորներով 1-2-րդ տեղերն է կիսում «Արարատի» հետ, իսկ «Փյունիկը» 5 միավորով եզրափակում է վերջին՝ 9-րդ հորիզոնականը։

Facebook Comments