Ա Սերիայի 23-րդ տուրում տեղի ունեցավ տուրի կենտրոնական հանդիպումը՝ Միլանյան Դերբին։ «Սան Սիրոյում» իրար հետ մրցեցին «Միլանը» և «Ինտերը»։ Հանդիպումը ավարտվեց Անտոնիո Կոնտեի տղաները տպավորիչ հաղթանակով՝ 3:0:

Արդեն 5-րդ րոպեին «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացեց հանդիպման հաշիվը՝ գլխի հիանալի հարվածով։ Երկրորդ խաղակեսի սկզբին Լաուտարո Մարտինեսը դարձավ դուբլի հեղինակ։ Իսկ քիչ անց Ռոմելու Լուկակուն էլ դարձավ գոլի հեղինակ և «Ինտերի» առավելությունը ավելի վստահ դարձրեց։

Այսպիսով «Ինտերը» վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ «Միլանը» 49 միավորով 2-ն է։
Facebook Comments