«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում ոչ ոքի խաղաց «Կադիսի»հետ(1:1):

Հանդիպման 32-րդ րոպեին Լիոնել Մեսսին հստակ իրացրեց 11մ․ հարվածը և իր առաջին գոլը խփեց «Կադիսին»։ Այս թիմը Մեսսիի 81-րդ մրցակիցն էր, որի դարպասը արգենտինացի հարձակվողը գրավեց։

Հանդիպման վերջնամասում «Բարսելոնայի» դարպասին նշանակվեց 11մ․ հարված, որն էլ հստակորեն իրացրեց Ալեքս Ֆերնանդեսը և իր թիմին կարևոր միավոր պարգևեց։

Այսպիսով «Բարսելոնան» վաստակեց 47 միավոր և 3-րդ հորիզոնականում է Լա լիգայում, իսկ «Կադիսը» 25 միավորով`14-րդն է։

Facebook Comments