Ամերիկացի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարող է լքել «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Todofichajes»-ը։
Աղբյուրը հայտնում է, որ Պուլիշիչը դժգոհ է «Չելսիում» իր խաղաժամանակից։ Այս իրավիճակից կարող է օգտվել «Բավարիան»։ Գերմանական գրանդ ակումբը Պուլիշիչին դիտարկում է, որպես Կինգսլի Կոմանի փոխարինող։ Ֆրանսիացին կարող է հեռանալ «Բավարիայից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
«Չելսին» էլ իր հերթին մտադիր է վերադարձնել Էդեն Ազարին, ով անհաջող է հանդես գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում։
Նշենք, որ Պուլիշիչը հանդես է գալիս «Չելսիում» 2019թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիտը անցկացրել է 15 հանդիպում, դարձել է 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Քրիստիան Պուլիշիչը 2016-19թ․թ․-ին հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, որտեղից տեղափոխվել է «Չելսի»։