«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը քննադատել է իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային։

«Ես արդեն խոսել եմ Դե Խեայի մասին։ Կարծում եմ, նա այժմ համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաթույլ կողմը։ Դավիդը ցույց է տալիս անվստահ խաղ։ Դա դառնում է իրական խնդիր թիմի համար»,-Սքոուլզի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վարձավճարից վերադարձրել է Դին Հենդերսոնին, ով կարող է ցանկացած պահի դառնալ թիմի առաջին համարը և Դե Խեային մեկնարկային կազմից դուրս թողնել։

Դե Խեան պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները 2011թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը անցկացրել է 23 հանդիպում և բաց է թողել 27 գոլ։ 9 խաղերում Դե Խեան իր դարպասը անառիկ է պահել։

Facebook Comments