Ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն ամռանը կարող է հեռանալ «Բարսելոնայից», այս մասին հայտնում է «Marca»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի և կարող է բաժանվել Լանգլեից և մի քանի այլ ֆուտբոլիստներից։ Այդ պատճառով էլ կատալոնական ակումբը որոշել է բաժանվել 25-ամյա ֆուտբոլիստից, որի աշխատավարձը կազմում է 5,7 մլն եվրո։

Լանգլեն համալրել է «Բարսելոնայի» շարքերը 2018թ․-ի ամռանը։ Լանգլեն տեղափոխվել է կատալոնական ակումբը «Սևիլիայից»՝ 36 մլն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն անցկացրել է 20 հանդիպում։

Facebook Comments