Ա Սերիայի 23-րդ տուրում «Ռոման» մրցեց «Բենևենտոյի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ «Չիրո Վինգորիտո» մարզադաշտում և ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով։

«Բենևենտոն» հանդիպման մեծ մասը անցկացրեց 10 հոգով։ Հանդիպման 57-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Կամիլ Գլիկը։

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 82 րոպե և փոխարինվեց։

Այսպիսով «Ռոման» վաստակեց 44 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։ «Բենևենտոն» 25 միավորով՝ 15-րդն է։
Facebook Comments