Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման չի կարողանա օգնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատալանտայի» դեմ խաղին, այս մասին հայտնում է «AS»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել վնասվածքի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Ատալանտայի» և «Ռեալի» միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին։

Facebook Comments