Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է պլան, ըստ որի` երկրպագուները կկարողանան վերադառնալ սպորտային միջոցառումներին։

Ըստ դրա՝ մայիսի 17-ից ֆուտբոլային հանդիպումները և այլ սպորտային միջոցառումները կարող են անցկացվել որոշ քանակի երկրպագուներով(մինչև 10.000 երկրպագու), այս մասին հայտնում է «The Telegraph»-ը։ Սպասվում է, որ առաջին հանդիպումը երկրպագուներով կլինի Անգլիայի գավաթի եզրափակիչը։

Այսպիսով, եթե ամեն ինչ գնա ըստ պլանավորվածի, ապա ԱՊԼ-ի վերջին տուրը հնարավոր է անցկացվի երկրպագուներով, որը տեղի կունենա մայիսի 23-ին։

Facebook Comments