«Բորուսիա Դորտմունդը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի ծառայություններով, այս մասին հայտնում է լրագրող Մաքս Բիլեֆելդը։

Գերմանական ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել 23-ամյա սերբ պաշտպանի գործակալի հետ։ Միլենկովիչի ծառայություններով նաև հետաքրքված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» և «Ինտերը»։

Հաղորդվում է, որ «Միլանը» ամռանը պատրաստ էր Միլենկովիչի վարձակալել 10 մլն եվրոյով, այնուհետև գներ տրանսֆերը`30 մլն եվրոյի դիմաց։

Նիկոլա Միլենկովիչը «Պարտիզանի» սան։ Նա «Ֆիորենտինային» է միացել 2017թ․-ին։ Ընթացիկ մրցաշրջանում Միլենկովիչը անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments