«Շիրակ» ՖԱ-ն համալրվեց երկու հայ ֆուտբոլիստներով:

«Շիրակը» տեղեկացնում է, որ հայկական ակումբին են միացել Հայաստանի Ազգային հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը և 24-ամյա աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանը:

«Շիրակի» կազմում Հայկը հանդես է գալու 89-համարի մարզաշապիկով, իսկ Ռոբերտը 2։ Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ «Շիրակը» այս պահին Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջին՝ 8-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments