Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է հեռանալ թիմից, այս մասին հայտնում է «The Telegraph»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` լոնդոնցիների ղեկավարությունը պորտուգալացուն 12 օր ժամանակ է տվել ընթացիկ իրավիճակը շտկելու համար։ Այդ ընթացքում մայրաքաղաքային ակումբը առաջնության հանդիպումներ կանցկացնի` «Բարնլիի» (փետրվարի 28), «Ֆուլհեմի»(մարտի 4) և «Քրիսթալ Փելեսի» (մարտի 7) հետ: Բացի այդ, լոնդոնցիները Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղը կանցկացնեն
«Վոլֆսբերգի» հետ (փետրվարի 24):

Անհաջող արդյունքների դեպքում ակումբի ղեկավարությունը պատրաստ է պաշտոնանկ անել Մոուրինյոյին և կփորձի պայմանավորվել «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացու հեռանալը կարժենա 30 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն էր նշանակվել 2019թ.նոյեմբերին: Այս պահին լոնդոնցիները 36 միավորով գտնվում են 9-րդ տեղում:

Facebook Comments