«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Չելսիի» դեմ հանդիպման մասին։

«Չելսին» շատ է փոխվել Թոմաս Տուխելի օրոք, նրա թիմը շատ լավ ֆուտբոլ է խաղում։ Դա ուժեղ թիմ է, հիանալի ֆուտբոլիստներով, թիմում ներդրվել են լավ փողեր։ «Չելսիի» երեք դարպասապահների մակարդաը համապատասխանում է ակումբի մակարդակին, իսկ նրանց հարձակվողները կարող են խաղալ եվրոպական տարբեր թիմերում։

Մենք կփորձենք հաղթել ուժեղ մրցակիցներին, որոնք ունեն լավ ֆուտբոլիստներ։ Նրանք գիտեն, թե ինչի մասին ենք մենք մտածում, բայց մենք չենք փոխվում»,- Դիեգո Սիմիոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկո»-«Չելսի» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 00:00-ին։ Հանդիպումը Մադրիդից կոռոնավիրուսային համաճարակի պատճառով տեղափոխվել է Ռումինիա։
Facebook Comments