«Սելթիկը» որոշում է կայացրել հեռացնել Նիլ Լեննոնին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, այս մասին հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։ 49-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը անհաջող ելույթներ էր ունենում։

«Սելթիկը» այս պահին 2-րդ տեղում է Շոտլանդիայի առաջնությունում և «Ռեյնջերսից» ետ է մնում 18 միավորով։ «Սելթիկը» նաև Եվրոպայի լիգայի իր խմբից էլ չկարողացավ դուրս գալ։

Նշենք, որ Լեննոնը երկու անգամ մարզել է «Սելթիկը»։ Առաջին անգամ նա շոտլանդական ակումբը գլխավորել էր 2010-2014թ․-ին, իսկ հետո վերադարձել է «Սելթիկ» 2019թ․-ին։

Facebook Comments