Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում տեղի ունեցավ 4-րդ և 7-րդ տուրից հետաձգված հանդիպումները։

Նախ Գյումրիի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցավ մարզային դերբի։ Իրար հետ մրցեցին «Շիրակը» և «Վանը»։

Ողջ հանդիպման ընթացքում գոլեր չգրանցվեցին, թեև երկու թիմերն էլ լավ պահեր ունեին։

Այսպիսով «Շիրակը» վաստակեց 6 միավոր և շարունակում է մնալ նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում, իսկ «Վանը» 11 միավորով՝ 7-րդն է։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։ Իրար հետ հանդիպեցին` «Ալաշկերտը» և «Լոռին»։

Հանդիպումը բավականին դրամատիկ և թեժ ստացվեց։

Նախ հանդիպման 29-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը կոպիտ խախտման համար հեռացվեց խաղադաշտ՝ ուղիղ կարմիր քարտ ստանալով։ «Ալաշկերտը» մնացած հատվածը անցկացրել 10 հոգով, բայց ի զարմանս բոլորին կարողացավ դառնալ գոլի հեղինակ և նույնիսկ պահել հաղթական հաշիվը։ Միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը, որը «Ալաշկերտին» անչփափ կարևոր միավորներ պարգևեց։

Այսպիսով «Ալաշկետրը» վաստակեց 21 միավոր և վերադարձավ 3-րդ հորիզոնական, իսկ «Լոռին» 20 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական։

Facebook Comments