«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը, ով վնասվածք էր ստացել «Էվերտոնի» դեմ խաղում, կարող է մրցաշրջանի մնացած հատվածը շարքից դուրս մնալ, այս մասին հայտնում է «The Athletic»-ը։

Աղբյուրի համաձայն, լավագույն դեպքում Հենդերսոնը չի օգնի «Լիվերպուլին» 4-6 շաբաթ, իսկ վատագույն դեպքում՝ չի կարողանա խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ կադրային լուրջ խնդիրների հետևանքով Հենդերսոնը վերածվել էր կենտրոնական պաշտպանի։ Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» ավագը անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments