«Ռեալը» մտադիր չէ բաց թողնել ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին, այս մասին հայտնում է «The Athletic»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», չնայած դրան մադրիդյան ակումբը չի ցանկանում բաժանվել Վարանից։ Վարանին թիմում պահելու համար «Ռեալ Մադրիդը» պատրաստ է առաջարկել նրան ավագի թևկապը, եթե Ռամոսը լքի թիմը ամռանը։

Վարանի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ գործում է մինչև 2022թ․-ի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է 30 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։

Facebook Comments