Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետաձգված խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց «Արարատի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց «Արարատի» նվազագույն հաղթանակով(1:0):

Բավականին համառ պայքար ծավալվեց, որի արդյունքում մեկ գոլ խփվեց։ Հաղթական գոլի հեղինակը դարձավ Դիմիտրիյե Պոբուլիչը։ Հանդիպման մնացած հատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Հետաքրքիր փաստ․ «Արարատը» 2018թ․-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «Արարատ-Արմենիային»։

Այսպիսով «Արարատը» վաստակեց 24 միավոր և միանձնյա գլխավորեց Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» 21 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում։

Facebook Comments