«RAI»-ի լրագրող Չիրո Վեներատոն խոսել է Մաուրիցիո Սարրիի մասին։ Նա հաղորդել է, որ Սարրին կարող է վերադառնալ «Նապոլին»։ Իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը արդեն կապ է հաստատել Սարրիի հետ։

Վեներատոն նաև ասեց, որ հունվարին Սարրին կարող էր վերադառնալ «Չելսի»։ Լոնդոնյան ակումբի սպորտային տնօրեն Մարինա Գրանովսկայան առաջարկել էր Սարրիին վերադարձնել ակումբ, բայց Ռոման Աբրամովիչը մերժել է այդ առաջարկը։ Վեներատոն հայտնում է, որ Սարրին պատրաստ էր նորից աշխատել «Չելսիում»։

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարրին «Չելսիի» ղեկը ստանձնել է 2018թ․-ին և թիմի հետ տիրացել է Եվրոպայի լիգայի գավաթին։ «Չելսիից» հեռացել է 2019թ․-ին և գլխավորել է «Յուվենտուսը», որտեղից էլ 2020թ․-ի ամռանը հեռացվեց։

Facebook Comments