Բոսնիաց հարձակվող Էդին Ջեկոն գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչի «Բրագայի» դեմ խաղում(3:1):

«Opta»-ն հայտնում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը հեղինակեց իր 29-րդ գոլը «Ռոմայի» կազմում՝ եվրոգավաթներում։ Ջեկոն շրջանցեց «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիին և դարձավ Եվրոգավաթներում հռոմեական ակումբի լավագույն ռմբարկուն։

Հիշեցնենք, որ Ջեկոն հանդես է գալիս «Ռոմայում» 2015թ․-ից։

«Ռոման» վստահորեն հաղթեց «Բրագային» երկու խաղերի արդյունքում(5:1) և 1/8-րդ փուլի ուղեգիր ձեռք բերեց։

Եվրոպայի լիգայի վիճակահանությունը կկայանա այսօր՝ 16:00-ին։

Facebook Comments