ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էթիհադ» մարզադաշտում տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթի»-«Վեստ Հեմմ» հանդիպումը, որն ավարտվեց քաղաքայինների հաղթանակով՝ 2:1:

Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին։ Կևին Դե Բրույնեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռուբեն Դիաշը։

«Վեստ Հեմմը» մինչև ընդմիջման գնալը 43-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ՝ Մայքլ Անտոնիոն։

Հանդիպման 68-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը դարձավ գոլի հեղինակ, որը հաղթական էր քաղաքացիների համար։

Այսպիսով «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 62 միավոր և վստահորեն գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Հեմմը» 45 միավորով՝ 4-րդ տեղում է։
Facebook Comments