Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը վերադառնում է Հայաստանի Պրեմիեր լիգա:

«Նոան» հայտնում է, որ Հայաստանի փոխչեմպիոնը պայմանագիր է կնքել 25-ամյա հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ:

Պետրոս Ավետիսյանը Հայաստանի հավաքականի անդամ է, նախկինում հանդես է եկել «Ուրարտու», «Փյունիկ» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, իսկ վերջին թիմը ղազախական «Տոբոլն» է եղել:

Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Facebook Comments