«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Ռոմայի» դեմ խաղի մասին։

«Ռոման» թիմ է, որ ունի մեծ ընտրության հնարավորություններ հարձակման գծում։ Էդին Ջեկոն լավ է խաղում, բայց առանց նրա էլ «Ռոման» վտանգավոր կլինի։ Մենք պետք է նրանց հարձակումը չեզոքացնենք։

Աղյուսակը խոսում է նրա մասին, որ այս խաղը կլինի ուղիղ պայքար Չեմպիոնների լիգայի տեղի համար։ Այս մրցաշրջանում ավելի շատ թիմեր են պայքարում քառյակում հայտնվելու համար։ Մենք կպայքարենք 6 միավորի համար։

Մոտակա երեք շաբաթներին մենք կխաղանք անընդհատ։ Լավ ժամանակ է ոտքը գազին սեխմելու և մեզ ցույց տալու համար»,-ասել է Ստեֆանո Պիոլին։

Նշենք, որ «Ռոման» այսօր կմրցի «Միլանի» հետ, հանդիպման մեկնարկը՝ 23:45-ին։

Facebook Comments