Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» մրցեց «Սևիլիայի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով։

Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց Ուսման Դեմբելեն, ում գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսին։ Հանդիպման 86-րդ րոպեին էլ «Բարսելոնան» կրկնապատկեց իր առավելությունը, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին՝ հանդիպման վերջակետը դնելով։

Այսպիսով «Բարսելոնան» վաստակեց 53 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Սևիլիան» 48 միավորով՝ 4-րդն է։
Facebook Comments