«Լիվերպուլը» դիտարկում է Սթիվեն Ջերարդին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, եթե ակումբի գործող գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեռանա Գերմանիայի հավաքական, հաղորդում է «Goal»-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ 2022թ.-ին Կլոպը կարող է փոխարինել Յոահիմ Լյովին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այդ կապակցությամբ
«Լիվերպուլը» մտածել է Կլոպի հնարավոր փոխարինողի մասին, և այդ պաշտոնի հիմնական թեկնածուն Ջերրարդն է:

«Լիվերպուլի» ղեկավարությունը հիացած է Ջերրարդի արդյունքներով «Ռեյնջերսում» և շարունակում է հետևել նրանց:

Ջերրարդը «Լիվերպուլում» հանդես է եկել 1998-2015թ.թ-ին 2016թ.-ի նոյեմբերին Ջերրարդը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 2018թ.-ից Ջերրարդը «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչն է:

Facebook Comments