Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը մեկնարկեց։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում ընդունեց «Լոռիին» և հաղթեց(2:1):

Ի ուրախություն մեզ, երկրպագուները վերադարձան մարզադաշտ և լիարժեք դարձրեցին այս հանդիպումը։

Բավականին հետաքրքիր պայքար ծավալվեց։ Թիմերը բազում պահեր ունեին և ի վերջո «Ալաշկերտը» իր փորձի հաշվին հաղթեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ «Ալաշկերտը» հակագրոհ ձեռնարկեց, որի արդյունքում Տիագո Գալվաոյի օգնությամբ գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը։ Քիչ անց «Ալաշկերտը» կոպիտ սխալ թույլ տվեց պաշտպանությունում, որից օգտվեց «Լոռիի» նորեկ Անդրե Մենսալաոն։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտը» նորից առաջ անցավ հաշվի մեջ, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը։

Այսպիսով «Ալաշկերտը» իր 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ և 1-2 տեղերն է կիսում «Արարատի» հետ։ «Լոռին» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց(հատկանշական է, որ հենց «Ալաշկերտից») և 20 միավորով՝ 4-րդն է։

Facebook Comments