Երեկ՝ փետրվարի 27-ին «Յուվենտուսը» մրցեց «Վերոնայի» հետ և տխրեցրեց իր երկրպագուներին։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Այդ խաղից հետո Անդրեա Պիռլոն խոսել է թուրինյան ակումբի անհաջող խաղի մասին։

«Մենք հիասթափված ենք, որովհետև գիտեինք, որ խաղը դժվար կլինի։ Մենք կարողացանք խաղը մեր ձեռքը վերցնել, որը շատ դժվար առաջադրանք էր։ Կան մանրուքներ, որոնք, ցավոք սրտի թանկ արժեցան։

Երբ դու առաջատարի դիրքում ես, դու պետք է փորձես պահպանել այդ արդյունքը։ Մեզ չհերիքեց մի քանի փորձառու ֆուտբոլիստները, իսկ երիտասարդները չէին հասկանում, թե ինչպես խաղալ։ Ես խնդրեցի Ռոնալդուին և Սանդրոյին խոսել նրանց հետ, բայց դա հերիք չէր»,-ասել է Անդրեա Պիռլոն։

Facebook Comments