Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով, հաղորդում է «Goal»-ը` հղում անելով «Calciomercato»-ին:

Աղբյուրի տվյալներով` կատալոնական ակումբը ցանկանում է երկար պայմանագիր կնքել 21-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ընդ որում, նշվում է, որ «Ինտերը» չի ցանկանում բաց թողնել իր պաշտպանին և եթե այնուամենայնիվ համաձայնի վաճառել իտալացուն, ապա նրա համար կպահանջի առնվազն 60 միլիոն եվրո:

Բաստոնին «Ինտերի» գույները պաշտպանում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Ատալանտայում» և
«Պարմայում»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Բաստոնին մասնակցել է 20 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում:

Facebook Comments