Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում իրար հետ մրցեցին «Արարատը» և «Վանը»։ Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով։

Բավականին լարված պայքար ծավալվեց, բայց գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ Նշենք, որ «Վանը» հանդիպման վերջնամասում մնաց 10 հոգով, երկրորդ դեղինով խաղադաշտից հեռացվեց Հենրի Ավագյանը, բայց առաջնության նորեկը կարողացավ մեկ միավոր կորզել այս խաղում։

Նշենք, որ «Արարատը» պայքարում է չեմպիոնության համար և կարևոր միավորներ կորցրեց, իսկ «Վանը» լավ մեկնարկից հետո աստիճանաբար խամրեց և միջնամասում է գտնվում։

Այսպիսով, «Արարատը» վաստակեց 25 միավոր և առաջատարի դիրքը պահպանում է, իսկ «Վանը» 12 միավորով`7-րդն է։

Facebook Comments