Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումն այսօր կայացավ: Իրար հետ մրցեցին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»: Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել(1:0):

Բավականին համառ պայքարում միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Իգոր Պադելինը:

Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 18 միավոր և այժմ 5-րդ տեղում է, իսկ «Արարատ-Արմենիան» 21 միավորով` 3-րդն է:

Facebook Comments