Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում անցկացրեց իր 100-րդ հանդիպում «Ռեալ Մադրիդի» կազմում։

«Դա արտասովոր խաղ էր։ Ես շատ ուրախ եմ, որ 100-րդ հանդիպումն անցկացրեցի «Ռեալի» կազմում։ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է։ Հպարտ եմ իմ հաջողությամբ։ Մտադիր եմ ևս 100 հանդիպում անցկացնել «Ռեալի» կազմում»,-ասել է Վինիսիուսը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» և «Ռեալ Սոսյեդադի» միջև հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Վինիսիուսը դարձավ գոլի հեղինակ, որը փրկեց «Ռեալին» պարտությունից։

Facebook Comments