ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Չելսին» այսօր կմրցի «Լիվերպուլի» հետ։ Թոմաս Տուխելը անհամբեր սպսում է այդ խաղին, քանի որ մրցելու է իր հայրենակցի դեմ։

«Տեղափոխվելով ԱՊԼ, տեսնում ես այստեղ ոչ միայն աշխարհի լավագույն ակումբներին, այլ նաև լավագույն մարզիչներին։ Նրանցից մեկը՝ Յուրգեն Կլոպն է, ով ապացուցել է իր բարձր կարգը աշխատելով շատ ակումբներում։ Ինձ համար մարտահրավեր է նրա դեմ խաղալը։ Կլոպը հանճար է, բայց ամեն դեպքում մենք թենիս չենք խաղում, այլ պետք է ղեկավարենք մեր թիմերին»,-ասել է Թոմաս Տուխելը։

Նշենք, որ Թոմաս Տուխելի գլխավորությամբ «Չելսին» դեռևս պարտություն չունի։ «Չելսին» բոլոր առաջնություններում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում 6 անգամ հաղթել է, իսկ 3 անգամ ոչ ոքի է գրանցվել։ «Լիվերպուլի» մոտ անհաջող շրջան է այժմ, թիմը վնասվածքների պատճառով կորցնում է իր առաջատարներին, որի արդյունքում քառյակում մնալ չհաջողվեց։

Այս պահին «Չելսին» 44 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լիվերպուլը» 43 միավոր է վաստակել և 6-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments