Մեկնարկեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ Միմյանց հետ հետ մրցեցին «Լոռին» և «Նոան»։ Հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ «Լոռիի»։

Նախ հանդիպման 12-րդ րոպեին հաշիվը բացեց «Լոռիի» ֆուտբոլիստ Նիկոլա Տրիպկովիչը։ Երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին Ղուկաս Պողոսյանը կրկնապատկեց վանաձորյան ակումբի առավելությունը։

Այսպիսով «Լոռին» վերջապես հաղթանակ տոնեց՝ երկու անհաջող հանդիպումներից հետո։ Մրցաշարային աղյուսակում «Լոռին» բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Արարատ-Արմենիային», իսկ «Նոան» 19 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում։

Facebook Comments