«Ռեալ Մադրիդը» իր պաշտոնական կայքում հայտնում է, որ մկանային վնասվածք է ստացել Մարիանո Դիասը։ Վերականգնման հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ։

Ընթացիկ մրցաշրջանում Մարիանո Դիասը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման նույնպես վնասվածք էր ստացել և դեռևս չի վերականգնվել լիովին։ Սա կարող է խնդիր դառնալ Զինեդին Զիդանի համար Դերբիից առաջ։

Facebook Comments