«Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչ և «Միլանի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Ա Սերիայի չեմպիոնական պայքարի մասին։

«Ես կարծում եմ, որ «Միլանը» կդառնա Իտալիայի չեմպիոն, նույնիսկ եթե դա դժվար լինի անել։ «Ինտերը» լավ տեմպ է հավաքել։

Վախենում եմ իմ ընկեր Անտոնիո Կոնտեն չի աջակցի ինձ այս ցանկության համար»,-Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Sky Sport Italia»-ն։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին մարզել է «Միլանը» 2001-2009թ․թ․-ին։

Facebook Comments