«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր Ֆրանսիայի գավաթային խաղում։

Ինչպես հայտնում է «RMC Sport»-ը, փարիզցիները հույս ունենք, որ Նեյմարը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղին։

Երեկ Նեյմարը որոշակի հատված մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Ակումբում կարծում են, որ Նեյմարը ընդհանուր խմբի հետ կկարողանա լիարժեք մարզվել շաբաթվա վերջին։

Նշենք, որ «ՊՍԺ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ ժամը 00:00-ին։

Facebook Comments