«Ռեալ Մադրիդում» վնասվածքները հաճախակի էին լինում վերջին շրջանում։ Վերջերս Մարիանո Դիասը նույնպես շարքից դուրս մնաց, բայց ի ուրախություն «Ռեալ Մադրիդի» երկրպագուներին՝ Կարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումները։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» հաջորդ տուրում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» հետ, որ չեմպիոնական պայքարի համար կարևոր նշանակություն ունի։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։

Facebook Comments