«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկաս Վասկեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։

«Միլանի» ղեկավարությունը ամռանը կփորձի ուժեղացնել հարձակման աջ թևը։ Թիմից կհեռանա Սամու Կաստիլյեխոն, իսկ իտալական ակումբը կփորձի ուժեղացում փնտրել։ Լուկաս Վասկեսը համարվում է առաջնային տարբերակ և եթե «Միլանը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերի այս տրանսֆերն իրականություն կդառնա։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Լուկաս Վասկեսը չի կարողանում համաձայնության գալ «Ռեալ Մադրիդի» հետ և կարող է լքել մադրիդյան ակումբը։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Վասկեսը անցկացրել է 19 հանդիպում, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments