«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է կատալոնական ակումբի մասին։

«Ինչպես ես առաջ ասեցի, ես չեմ կարծում, որ «Բարսելոնան» կարող է քամբեկ կատարել՝ «ՊՍԺ»-ի դեմ խաղում։ Ֆրանսիական ակումբը բավականին լավն է։

Իսպանիայի գավաթում հաղթանակը կարևոր էր, այն վստահություն կհաղթորդի թիմին և կստիպի հավատալ, որ նրանք կարող էր հասնել մեծ հաջողությունների։

Իհարկե, լինելով «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ես կցանկանայի տեսնել Փարզիում քամբեկ, բայց անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա։ Իսկ այժմ ուրախ եմ «Սևիլիայի» դեմ հաղթանակի համար։ Դա լավ նշան է։

Միշտ հաճել է գավաթների համար պայքարել, բայց հաղթանակը Իսպանիայի գավաթում չի փրկի մրցաշրջանը։ Իմ կարծիքով, երբ Չեմպիոնների լիգայում ելույթները ավարտեն, ապա պետք է կենտրոնանալ Լա լիգայում չեմպիոնության վրա։ «Բարսելոնան» ունի լավ շանսեր, հաշվի առնելով, որ դեռ շատ հանդիպումներ կան։

Եթե «Բարսելոնան» հաղթի այդ երկու գավաթներն այս մրցաշրջանում, ապա ես կասեմ, որ դա կլինի արդյունավետ մրցաշրջան»,- ասել է Ռիվալդոն։

Facebook Comments