«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան դարձել է «ՊՍԺ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը, այս մասին հայտնում է «The Sun»-ը։ Աղբյուրի համաձայն՝ Մաուրիսիո Պոչետինոն Դե Խեային տեսնում է, որպես Կեյլորն Նավասին փոխարինող։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան անցկացրել է 29 հանդիպում, որոնցում բաց է թողել 37 գոլ և 10 անգամ դարպասը անառիկ է պահել։

Ավելի վաղ մամուլը նշում էր, որ Դե Խեան կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում, ինչը կարող է հանգեցնել իսպանացի դարպասապահի ակումբից հեռանալուն։

«Transfermarkt»-ը հայտնում էր, որ Դավիդ Դե Խեայի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։

Facebook Comments