«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խոսել է «Օսասունայի» նկատմամբ հաղթանակի մասին, ինչպես նաև անդրադարձել է «ՊՍԺ»-ի դեմ կարևորագույն խաղին։

«Մենք պետք է շարունակենք հաղթել։ Դա մեր լավագույն խաղը չէր, բայց մենք արժանի էինք հաղթանակին։ Ես ուրախ եմ։ Հաղթանակների շարքը շատ կարևոր է։ Կարծում եմ, մենք կշարունակենք ճիշտ ուղու վրա գտնվել։

Այսօրվա խաղում մենք շատ ուժեր ներդրեցինք։ Մենք հոգնեցինք, բայց կարողացանք երկու գեղեցիկ գոլեր խփել։

Մենք պետք է հանգստանանք և պատրաստվենք «ՊՍԺ»-ի դեմ խաղին։ Չեմ կարող ասել, որ հաջորդ փուլ անցնելն անհնար է։ Մենք գնում ենք Փարիզ լավ արդյունքների համար»,-ասել է Ռոնալդ Կումանը։

«ՊՍԺ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 10-ին։ Առաջին հանդիպումը ավարտվել էր «ՊՍԺ»-ի հաղթանակով(4:1):

Facebook Comments