Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում։ Իրար հետ մրցեցին «Շիրակը» և «Արարատ-Արմենիան»։ Անսպասելիորեն «Շիրակը» 10 հոգով կարողացավ մեկ միավոր վաստակել:

Հանդիպման առաջին խաղակեսը ոչ այդքան դիտարժան ստացվեց, բայց երկրորդ խաղակեսում իրադարձություններով լի հանդիպում տեղի ունեցավ։

Հանդիպման հաշիվը բացվեց 47-րդ րոպեին, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Զաքարիա Սանոգոն։ Քիչ անց «Շիրակը» կարողացավ հաշիվը հավասարեցնել, գոլի հեղինակ դարձավ Յակուբա Սիլուեն։

Հանդիպման 68-րդ րոպեին նշանակվեց 11մ․ հարված «Շիրակի» դարպասին, բայց գնդակի մոտեցած Ալեքսանդր Կարապետյանը չկարողացավ դառնալ գոլի հեղինակ։

Երկու րոպե անց դաշտից երկրորդ դեղին քարտով հեռացվեց Յակուբա Սիլուեն։

Հանդիպման 79-րդ րոպեին նորից 11մ․-ի իրավունք ստացավ «Արարատ-Արմենիան», այս անգամ այն հստակորեն իրացրեց Յուսուֆ Օտուբանջոն։

Հանդիպման 81-րդ րոպեին խառը իրավիճակում Անջելո Մենեզեսը պատահմամբ դարձավ ինքնագոլի հեղինակ։

Հանդիպումը այսպես էլ ավարտվեց, մարտական ոչ-ոքի՝ 2:2

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» վաստակեց 22 միավոր և մնաց 4-րդ հորիզոնականում, իսկ «Շիրակը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments