Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում տեղի ունեցավ Մադրիդյան դերբին։ Իրար հետ մրցեցին «Ատլետիկոն» և «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը ավարտեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Առաջին գոլը արդեն խփվեց հանդիպման 15-րդ րոպեին։ Մարկոս Լյորենտեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։

«Ռեալ Մադրիդը» միայն հանդիպման 88-րդ րոպեին կարողացավ խփել պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Կարիմ Բենզեման։

Այսպիսով, «Ատլետիկոն» վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Մադրիդը» 54 միավորով 3-րդն է։ Երկրորդ հորիզոնական բարձրացավ «Բարսելոնան»՝ 56 միավորով։
Facebook Comments