«Էթիհադ» մարզադաշտում տեղի ունեցավ Մանչեսթերյան Դերբին։ Իրար հետ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Օլե Գունար Սուլշերի տղաները հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»(2:0) և ընդհատեցին նրանց հաղթանակների շարքը։

Արդեն առաջին րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը խախտեց խաղի կանոնները, իսկ մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որն էլ վարպետորեն իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։

Հանդիպման 50-րդ րոպեին Լուկ Շոուն դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Այսպիսով, ընդհատվեց Պեպ Գվարդիոլայի թիմի 15-խաղյա հաղթանակների շարքը ԱՊԼ-ում։

«Մանչեսթեր Սիթին» 65 միավորով շարունակում է գլխավորել ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 2-րդ տեղում է գտնվում։
Facebook Comments