ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Էվերտոնին» և վստահ հաղթանակ տոնեց(2:0):

Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին։ Մարկոս Ալոնսոն փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ, որտեղից Կայ Հավերցը անդրադարձի օգնությամբ գրավեց մրցակցի դարպասը, որը ինքնագոլ գրանցվեց Բեն Գոդֆրիի հաշվին։

Հանդիպման 64-րդ րոպեին Կայ Հավերցը տուգանային հրապարակում ընկավ, իսկ մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որն էլ վարպետորեն իրացրեց Ժորժինյոն։


Այսպիսով, Կառլո Անչելոտտիի վերադարձը «Սթեմֆորդ Բրիդջ» անհաջող ստացվեց։ Իտալացի մասնագետը ժամանակին աշխատել է «Չելսիում»(2009-11թ․թ․) և դարձել է ԱՊԼ չեմպիոն։ Այս խաղը Անչելոտտիի համար սկզբունքային նշանակություն ուներ, բայց պարտվեց իր նախկին ակումբին։

Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, իսկ «Էվերտոնը» 46 միավորով՝ 5-րդն է։
Facebook Comments