34-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին կարող է շարունակել կարիերան Արգենտինայի առաջնությունում։ Կավանիին իրենց թիմում է ուզում տեսնել «Բոկա Խունիորսը», այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Կավանին կարող է միանալ արգենտինական ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, որովհետև ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Անգլիական ակումբը մտադիր չէ երկարաձգել Կավանիի պայմանագիրը։

«Բոկա Խունիորսը» կարող է Կավանիին առաջարկել 3 տարվա պայմանագիր։

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Կավանին անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments