«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում գլխավորել Գերմանիայի հավաքականը։

«Ամռանը ես չեմ գլխավորի Գերմանիայի հավաքականը։ Ես արդեն ասել եմ նրանց, որ ազատ չեմ լինի մոտակա ժամանակներին։ Ես ունեմ երեք տարվա պայմանագիր «Լիվերպուլի» հետ, ես դա հենց այնպես չեմ կնքել, այլ նրա համար, որ ուզում եմ աշխատել այստեղ։

Ես աշխատել եմ «Մայնցում», «Բորուսիա Դորտմունդում», չնայած որ ինձնով հետաքրքրված էին այլ ակումբներ և առաջարկում էին մեծ գումար, պայմանագիրը շատ բան է նշանակում ինձ համար։ Իհարկե, ես զարմացա Լյովի հեռանալու մասին լուրից, կարծում եմ նրանց կհաջողվի գտնել փոխարինող»,-ասել է Յուրգեն Կլոպը։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ Յոախիմ Լյովը հեռանալու է Գերմանիայի հավաքականից՝ Եվրո-2020-ից հետո։

Facebook Comments