Մադրիդում տեղի ունեցավ 18-րդ տուրից հետաձգված հանդիպումը։ Իրար հետ մրցեցին «Ատլետիկոն» և «Ատլետիկը»։ Հանդիպումը ավարտվեց Դիեգո Սիմիոնեի տղաների հաղթանակով(2:1):

Այս հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմիոնեն նոր ռեկորդ գրանցեց։ Նա ամենաշատ հաղթանակն է տոնել «Ատլետիկոյի» մարզիչների ցուցակում։ Նրա ղեկավարությամբ «Ատլետկոն» 309 հաղթանակ է տոնել։ Նա այդ ցուցանիշով գերազանցեց մադրիդյան ակումբի նախկին մարզիչ Լուիս Արագոնեսի ցուցանիշը(308 հաղթանակ):

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմիոնեն զբաղեցնում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնը 2011թ․-ից։

Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» 62 միավոր է վաստակել և վաստահորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments