«Լայպցիգի» գլխավոր մարզիչր Յուլիան Նագելսմանը կարող է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, այս մասին հայտնում է «Bild»-ը։

Աղբյուրը հայտնում է, որ 33-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Նագելսմանը կարող է փոխարինել Ֆլիկին, ով կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը։

Հիշեցնենք, որ Յոախիմ Լյովը հայտարարել էր, որ հեռանալու է Գերմանիայի հավաքականից՝ Եվրո-2020-ի ավարտից հետո։

Յուլիան Նագելսմանը գլխավորում է «Լայպցիգը»՝ 2019թ․-ից։ Մինչ այդ նա գլխավորում էր «Հոֆֆենայմը»։

Facebook Comments